2800 ԱՄՆ դոլլար` չծառայելու դիմաց․ ինչ է կատարվել Արթիկի զինվորական կոմիսարիատում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ Արտակ Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, 2012թ. գարնանային զորակոչի ժամանակ` Բժշկակական հանձնաժողովի նիստից հետո, մոտեցել է Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ Անուշավան Կարապետյանին եւ առաջարկել է որոշակի գումարի դիմաց նրան զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց սկսել: Ա. Մանուկյանը կաշառք ստանալու պատրվակով Ա. Կարապետյանից հափշտակել է խոշոր չափերով` 1.175.164 ՀՀ դրամին համարժեք 2800 ԱՄՆ դոլլար:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ զինվորը` Անուշավան Կարապետյանը , որ նա 2012թ. Նորք հոգեբուժական բժշկակական կենտրոնի տարածքում Մանուկյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 2800 ԱՄՆ դոլլար կաշառք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 




Լրահոս