«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական հայց` վարչապետի աշխատակազմի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Ռոզա Սահակյանը եւ հայց ներկայացրել աշխատակազմի դեմ: Մասնավորապես, Սահակյանը իր հայցով պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի աշխատակազմին 2019 թվականի օգոստոսի 5-ի իրեն պաշտոնից ազատելու մասին հրամանն անվավեր ճանաչել, որպես անվավերության հետեւանք իրեն զբաղեցրած պաշտոնին վերականգնեն եւ դեռ ավելին` հայցվորի օգտին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձեն:
Նկատենք, որ սա միակ հայցը չէ` ընդդեմ վարչապետի աշխատակազմի: Ավելին, աշխատակազմի որոշումներից դժգոհ անձանց դատական հայցերի տեղատարափ է սկսել: Հոկտեմբերին 8-ին դատարան են դիմել Արփինե Բաղդասարյանը, Լուսինե Բասենցյանը, Կարինե Բաբաջանյան, Մարգարիտա Պետրոսյանը, Սիլվա Ղազարյան եւ կրկին պահանջում են , որ իրենց զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 5-ի հրամաններն անվավեր ճանաչվեն եւ, որպես անվավերության հետեւանք, զբաղեցրած պաշտոնին վերականգնեն, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձն էլ բռնագանձեն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։