Լավ լուր գործարարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որը առաջիկայում կներկայացվի կառավարությանը։ Այն ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատմանը:

Ռազմավարության հիմնական թիրախն է գործարարների համար ոչ միայն վարչարարական բեռի, այլեւ ռիսկերի կրճատումը, որը արտացոլված կլինի ինդեքսում Հայաստանի համար ակնկալվող միավորների ավելացմամբ եւ դիրքի բարելավմամբ։

Մասնավորապես` նախատեսվող միջոցառումների արդյունքում նախատեսված է լինել գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությամբ աշխարհի առաջին 15 երկրների շարքում։ Արդյոք կհաջողվի կառավարությանը, թե ոչ`ցույց կտա ժամանակը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնական ուղղությունները եւ առաջնահերթ գործողություններն են լինելու ընկերությունների հիմնումը, շինարարական թույլտվությունների ստացումը, վարկերի ստացումը եւ այլն։




Լրահոս