
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման եւ սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին կճանաչվի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը: Եւ ենթադրվում էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մինչեւ «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի միակողմանի լուծումը այդ հարցը կքննարկեր վերադաս մարմին համարվող նախարարության հետ: Այնինչ, քաղաքապետ Մարությանը, փաստորեն, լրիվ միանձնյա է որոշել լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը` շրջանցելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը:
Այս առնչությամբ այսօր զրուցեցինք Երեւանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ, ով նշեց, թե այսպիսի պարագայում որոշման հետևանքների պատասխանատվությունը ընկնում է հենց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, այլ ոչ թե կառավարության կամ նախարարության վրա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: