Օրերս Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են: Ըստ Բալասանյանի` մեկը` զենքով, մյուսը՝ գրչով են իշխանությունը բռնազավթել: Այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները խոսում ու քննադատում են Բալասանյանի հայտարարությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նշեց, թե Բալասանյանի հայտարարություններում քաղաքական բառապաշար առկա չէ: «Ես ցավով եմ արձանագրում, որ ՀՀ-ում կամ հայկական միջավայրում կան գործիչներ, որոնք չեն տեղավորվում այդ բառապաշարի մեջ»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: