Armenian text to speach

Ամեն տուն 7-8 միլիոն վարկ ունի. այգեվանցիները պահանջում են գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետարանից պահանջելով գնահատել կարկուտի հասցրած վնասի չափը, որպեսզի փոխհատուցում տրամադրվի նրանց։ Գյուղացիների պնդմամբ կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը:

«Հուլիսի 20-ին կարկուտի հետևանքով գյուղի 90%  այգիները վնասվել են, ինչ տեսակի պտուղ ունենք, ամբողջովին վնասվել է: Պատճառված վնասների մասին ցուցակով ներկայացրել ենք մարզպետարան, որտեղ որոշակի հաշվարկներից հետո փաթեթն ուղարկվել է գյուղնախարարություն, այնտեղից էլ փոխանցվել է կառավարությանը: Հիմա սպասում ենք, չգիտենք՝ փոխհատուցում կլինի, թե ոչ»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 1700 բնակչություն ունեցող գյուղը 500մլն դրամի վնաս է կրել կարկուտի պատճառով:

«Գյուղացիներն ամեն օր ինձ են հարցնում, ես էլ դիմում եմ գյուղվարչություն, ասել են՝ փոխհատուցում կլինի, բայց կարգը չգիտեմ: Ամեն գյուղացի 7-8 միլիոն դրամի վարկ ունի, դիմացն էլ ձմեռ է»,- նշեց  համայնքի ղեկավարը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս