
Կյանքի 86-րդ տարում վախճանվել Է Ալեքսեյ Լեոնովը՝ պատմության մեջ առաջին տիեզերագնացը, որը դուրս է եկել բաց տիեզերք: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է տեղեկացված աղբյուրը: «Ռոսիա-24» հեռուստաալիքը նույնպես հայտնել Է Լեոնովի մահվան մասին:
Լեոնովը տասնմեկերորդ խորհրդային տիեզերագնացն Էր ու առաջին մարդը, որը դուրս Է եկել բաց տիեզերք:
Վերջին տարիներին նա ծանր հիվանդ Էր: Լեոնովը Խորհրդային Միության կրկնակի հերոս Է: 1965 թվականին Լեոնովը դարձավ աշխարհում առաջին մարդը, որը դուրս եկավ բաց տիեզերք: