
Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առսջնության որակավորման փուլի Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպումը:
Խաղն ավարտվեց մեր տղաների 2:0 հաշվով հաղթանակով: Հայաստանի ընտրանուց գոլերի հեղինակ դարձան Ռուդիկ Մկրտչյանն (56‘) ու Արթուր Դանիելյանը(86‘):
Հանդիպման վերջին վայրկյաններին մեր հավաքականի դարպասապհ Սեւակ Ասլանյանը հետ մղեց Լյուքսեմբուրգի հարձակվող Բելմին Մուրատովիչի իրացրած 11մ հարվածը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 3 միավոր եւ բարձրացավ 1-ին խմբի 4-րդ տեղ: Լյուքսեմբուրգը 0 միավորով վերջինն է:
Էդմոն Մարտիրոսյան