Կհեռացնե՞ն Երեւանի ավագանուց Տիգրան Գալստյանին․ նրա դեմ բողոք է ներկայացրել կուսակից ընկերը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կհեռացնե՞ն Երեւանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա դեմ բողոքով ՔՊ վերահսկիչ հանձնաժողով է ներկայացել կուսակից ընկերը, ում ավագանու նիստերից մեկի ժամանակ Տիգրան Գալստյանը հրապարակային վիրավորել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գալստյանի առջեւ խնդիր է դրված նույնկերպ՝ հրապարակային ներողություն խնդրել կամ հեռանալ ավագանու կազմից: Գալստյանը, սակայն, ներողություն դեռեւս չի խնդրել, մեզ հետ զրույցում էլ չհաստատեց, որ մանդատից հրաժարվելու խնդրի առջեւ է կանգնած: Ի դեպ, մեր տեղեկություննեով` սա կուսակցական վերահսկող այս հանձնաժողովի միակ բողոք-դիմումը չէ, թիմակիցները հաճախ են բողոքում մեկը մյուսից:

Հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ նույնիսկ մշակած դիմումի ձեւ կա, որը կարող է լրացնել ցանկացած մեկը կուսակցից բողոքելիս: Այժմ ամպեր են կուտակվել շարքային կուսակցականներից մեկի գլխին. Ղազարյանն անունը չի ասում, բայց հնարավոր է` նրան կուսակցությունից հեռացնեն: Իսկ մեր տեղեկություններով` այս շարքայինի խնդիրն ուղիղ առնչություն ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս