«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների տեսակցության սրահների վերանորոգման գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Գրել էինք, որ տեսակցությունների սրահը վերանորոգվել է քրեական հեղինակության կողմից 2015 թվականին: Իսկ, ահա, պարզել ենք, որ այդ ժամանակահատվածում ՔՎպետ է եղել Արթուր Օսիկյանը, իսկ, ահա, «Նուբարաշեն» կալանավայրի պետը Ռուբիկ Ստեփանյանն է եղել, որ այժմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր է:
Մասնավորապես, գրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «ԴոնԿիխոտ» ռեստորանի տարածքում:
Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իրընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել:
Հավելենք, որ մեր այս հրապարակումից հետո Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: