Թափառող շները զբոսնում են մարզպետարանի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին տարիներին Տավուշի մարզի համայնքապետարանները ՀՀ որսորդմիության անդամներին թափառող, անտեր շներին ոչնչացնելու համար ամեն շան հաշվով 500 դրամ էին վճարում։ Թափառող շներին ոչնչացնելու գործողությունից առաջ համայնքապետարանը բնակիչներին զգուշացնում էր, որ իրենց շներին փակի տակ պահեն, նաեւ չվախենան հնչող կրակոցների ձայներից։

Հայաստանում շնապաշտպան հասարակական կազմակերպությունների լոբբինգի հետեւանքով անտեր շների ոչնչացումը դադարել է։ Թափառող շներին որսալու, վարակազերծելու, ամորձատելու համար հսկայական գումարներ են հարկավոր. հայտնի չէ, թե ով պետք է հատկացնի դրանք։ Տավուշի մարզի բնակավայրերում հաճախ կարելի է տեսնել անտեր, թափառող շների խմբեր։ Դրանք ավելի ագրեսիվ են դառնում գիշերները։ Գիշերները բնակավայրերի փողոցներում հաճախ կարելի է տեսնել իրար հետ կռվող շների խմբեր, որոնց կաղկանձյունների պատճառով բնակիչները քնից արթնանում են։ Անտեր, թափառող շները նաեւ տարբեր հիվանդությունների տարածման աղբյուր են։

Թափառող շները ազատ զբոսնում են ոչ միայն Տավուշի մարզի հեռավոր, փոքր գյուղերում, այլ նաեւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում։




Լրահոս