Այսօրը «Իրավունք» թերթի համար առանձնահատուկ խորհուրդ ունի: Թերթն արդեն 30 տարեկան է: Հոբելյանական 30 տարիների ընթացքում այն անցել է բավականին դժվարին ճանապարհ, սակայն իր անձնակազմի շնորհիվ կարողացել է իր խոսքն ու ասելիքը տեղ հասցնել հավատարիմ ընթերցողին:
«Իրավունք» թերթի 30-ամյակը եկել էին շնորհավորելու մեծ թվով հյուրեր, այդ թվում նաև մեծթիվ քաղաքական գործիչներ:
Թերթի 30-ամյակի մասին ArmLur.am-ի հետ խոսել են «Իրավունքի» հիմնադիր, գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան, խմբագիր Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաև «Իրավունք» թերթին իր մաղթանքն է հղել Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
ArmLur.am-ը և «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես միանում է բոլոր մաղթանքներին և շնորհավորանքներին, ցանկանալով անխափան ընթացք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Էդմոն Մարտիրոսյան