
Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ–Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձևավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է: