ՖՈՏՈ․ Ինչպես է հայկական պատվիրակությունը ճամպրուկներով հայտնվել Սերբիայի փողոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Սերբական արկածներից: Պատվիրակության ավտոբուսի վարորդը մեկ ու կես ժամ քաղաքով պտտեցնելուց հետ հայտարարեց, որ ինքը գաղափար չունի, թե ուր պետք է մեզ տանի ու ամբողջ պատվիրակությանը թողեց Բելգրադի կենտրոնում»։

Նշենք, որ ԱԺ պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) մասնակցելու է Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Շաքե Իսայանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արման Բոշյանը:




Լրահոս