Հայաստան – Լիխտեյնշտեյն (1:1) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.
«Մեկնարկային կազմի հարցում սխալ չեմ տեսնում: Միայն կարող եմ ասել, որ ուշացրինք Արաս Օզբիլիսի փոփոխությունը, որն էլ կապված էր փոխարինվող խաղացողի լավ խաղի հետ: Մենք բաց թողեցինք երկու վտանգավոր հակագրոհ, որոնցից մեկը վերածվեց գոլի: Մեզ մոտ վերջին փոխանցումը չէր ստացվում, իսկ մրցակիցը շատ կոմպակտ էր պաշտպամվում: Ադամյամը մեկ-երկու դրվագներում պետք է գնդակը փոխանցեր խաղընկերներին, սակայն չարեց: Նրա մոտ նաեւ լավ չէր ստացվում դրիբլինգը:
Մրցակիցը չզարմացրեց: Պաշտպանվում էին եւ սպասում իրենց շանսին: Պետք է վերականգնվենք եւ լավ ֆուտբոլ խաղաք Ֆինլանդիայի դեմ: Դեռ պարզ չէ արդյոք Կամո Հովհաննիայանը կմասնակցի խաղին թե ոչ: Ֆինլանդիայի պարտության մասին իմացանք հանդերձարանում: Գիտեինք, որ մեզ դժվար խաղ է սպասվում: Մենք խաղում ենք արդյունքի համար, թեկուզ չնչին, սակայն շանսեր կան. մենք պայքարելու ենք մինչեւ վերջ: Ցավում եմ, որ այսպես ստացվեց, բաց դեռ հնարավորություններ կան:
Միրանյանին խաղադաշտ դուրս բերեցի, որովհետեւ նա ավելի ուժեղ թիմերի դեմ է խաղացել Եվրոպա Լիգայում: Ունի միջազգային խաղերի փորձ եւ ցանկացանք նրան օգտագործել երկրորդ հարձակվող»,- ասել է Գյուլբուդաղյանցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաստակած 10 միավորով J խմբում 3-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան