Յունիբանկը թարմացրել է մոբայլ հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար: Հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ. անմիջապես հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաև ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը:
§Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն և չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը` հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների և նախասիրությունների վրա¦,- ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է գրեթե երեք անգամ:
Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 51 մասնաճյուղերից որևիցե մեկը և դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ PlayMarket-ից