Շվեդիայից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային. գրում է .ermenihaber-ը: Ինչպես նախորդ երկրների դեպքում, այս անգամ ևս պատճառը Թուրքիայի կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։ Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիան 2008-2017 թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլարի չափ զենք։
Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անկարան ներկրել է 15-30 մլն դոլարի զենք։ Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։