Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքրոջ կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:

Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է:

Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս