ՖՈՏՈ. Դեպի Դուբայ. Հայկական պատվիրակությունը մեկնեց միջազգային մրցույթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 14-19-ը Դուբայում անցկացվելու է Junior model International մոդելային եւ մշակութային միջազգայինմրցույթը, որին նաև մասնակցելու է պատվիրակություն Հայաստանից։ Յուրաքանչյուր տարի անկացվող մրցույթին այս տարի Հայաստանը ներկայանալու է Սանտա Լ նորաձևության թատրոնի 6 սաներով՝ պրոդյուսեր եւ այդ մրցույթի ժյուրիի անդամ եւ Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սուսաննա Բուդաղյանի գլխավորությամբ։

Մրցութային օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող Լյուսի Աբրահամյանը, Ջեսիկա Գևորգյանը, Անի Թարջիմանյանը, Իռեն Շահրամանյանը, Սուսաննա Հովհաննիսյանը եւ Սուսաննա Պողոսյանը հանդես են գալու մի քանի փուլերով։ 14 երկրից մրցույթի 50-ից ավելի մասնակիցները պետք է տարբեր օրերին ցուցադրեն իրենց հմտությունները անգլերեն լեզվով ինքնաներկայացման փուլում, ներկայանալու են ազգային տարազով եւ ցուցադրելու են իրենց տաղանդը՝ երգի, պարի, մարմնամարզության կամ ակրոբատիկայի ոլորտում։ Իսկ ահա մրցութային օրվա վերջում մասնակիցները հանդես են գալու տոնական զգեստով՝ ցուցադրելով իրենց տաղանդն արդեն մոդելային ասպարեզում։

Եվ միայն այս բոլոր մրցութային օրերի արդյունքներով են որոշվելու այս կամ այն անվանակարգերի հաղթողները՝ 1 եւ 2րդ մրցանակակիրները եւ իհարկե գլխավոր մրցանակակիրը։ Բացի այս ամենից, կլինեն նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողներ (նոմինանտներ)։
Հայաստանը ներկայացնող 6 մասնակիցներն էլ Հայաստանում մասնակցել են տարբեր մրցույթների, ցուցադրությունների եւ վստահաբար ըստ արժանվույն կներկայացնեն մեր երկիրը միջազգային մրցույթում։




Լրահոս