ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Փարիզում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ Սիրիայում ընթացող թուրքական ռազմական գործողությունների պատճառով: Շաբաթ օրվա երեկոյան սկսված ցույցերին մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ:
Բողոքի ցույցերն սկսել են Ֆրանսիայում բնակվող քրդերը: Մեկնարկը եղել է Էյֆելյան աշտարակի դիմաց՝ Մարդու իրավունքների հրապարակում, Սենայի աջ ափին, որից հետո ծայր են առել մեծ չափերի հասնող ցույցեր Փարիզի հակառակ հատվածում՝ Հանրապետության հրապարակում: