Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում 550 քուրդ զինյալ է սպանվել․ Թուրքիայի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պաշտոնական հաղորդագրություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով սպանված քուրդ զինյալների թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Թուրքական կողմի տվյալներով՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550 զինյալի է սպանել:

Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։




Լրահոս