Հարգելի՛գործընկերներ,
Սիրելի՛ երևանցիներ,
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայկ Մարությանը տեսաուղերձով դիմել էր երևանցիներին՝ հայտարարելով, որ ամբողջությամբ խզվել են «Սանիթեքի» հետ պայմանագիրը: