
Հոկտեմբերի 13-ին, ժամը 23:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանից Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Հ., ծնված 1983 թ.) վրաերթի է ենթարկել Սարգիս Ս.-ին (ծնված 1976 թ.): Սարգիս Ս.-ն տեղում մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել շտապօգնության մեքենային: