«Հրապարակ» թերթը գրում է. «Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։
«Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ կողմնակիցներ զարմացած են` մի քիչ պերեդոզ էր, մտածում են` կա՛մ վիճակը շատ օրհասական է, որ Վիտոն էդպես է խոսում, կա՛մ էլ նախընտրական դե-մարշ է իրականացնում։
Ի դեպ, նեղ շրջանակում Վիտոն ասում է, որ հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժն իրեն այլեւս չեն զանգում»: Իսկ Վիտոն կարձագանքի՞ ՀՀ ԱԱԾ կանչին, կգա՞ հարցաքննության։ «Իհարկե՝ ոչ. իրեն փաստաթղթերով կանչում են Մարտի 1-ի գործով, սակայն դե ֆակտո ՊՊԾ-ի գործով, չի բացառվում, որ մեղադրյալ ճանաչեն․ Պավլիկ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում իր ոտքին Վիտոն է կրակել»: Ասում են՝ ԱԱԾ-ն կգա Արցախ` հարցաքննության, հնարավոր համարո՞ւմ եք։ «Կերեւա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում