«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Արմեն Գիչյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նա ներկայացրել է տվյալներ անշարժ գույքի, դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ։
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Գիչյանը հայտարարագրել է առանձնատուն, բնակարան, ինչպես նաև ավտոտնակ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 80 000 ԱՄՆ դոլար և 1 500 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 35 101 781 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարից 31 850 000 ՀՀ դրամը Ա. Գիչյանը ստացել է գույքի վաճառքից, իսկ 3 251 781 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Արմեն Գիչյանը հանրապետության նախագահի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում