Առաջին կիսամյակի ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 724 մլրդ դրամ. ԱԺ-ն քննարկում է բյուջեի կիսամյակային արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է բյուջեի՝ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը: Այն չի քվեարկվելու, ընդունվելու է ի գիտություն:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է կիսամյակային տվյալները: Ըստ այդմ՝

«2 տրիլիոն 724 մլրդ դրամ է կազմել առաջին կիսամյակի ՀՆԱ-ն, որը 10 տոկոսով ավելի է համեմատությամբ, այդ ցուցանիշը հետաքրքրական է, քանի որ կանխորոշում է եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել ծրագրերի ֆինանսավորման համար, ըստ այդմ՝ 758,5 մլրդ դրամ եկամուտներ են արձանագրվել, որոնցից սեփական եկամուտները կազմել են 752 մլրդ դրամ, ընդ որում՝ տեսակարար մեծ կշիռ է ունեցել հարկային եկամուտների մասը՝ 713 մլդր դրամ:

Առաջին կիսամյակի հարկային եկամուտների ծրագրված համամասնությունների համեմատ՝ կատարման ցուցանիշը 55.3 մլրդ դրամով ավելի է։ Նախորդ տարվա համեմատ` 24.5 տոկոսով ավելի հարկային եկամուտներ են արձանագրվել տարվա առաջին կիսամյակի արդյունքներով:

Շուրջ 6.7 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհների մուտքերը, ծախսերի մասում ունենք ցածր կատարման աստիճան, սա մենք դիտարկում ենք որպես օրակարգային խնդիրներից մեկը, միայն նախատեսելը և հնարավորություն ունենալը բավարար չեն, նաև պետք է ձևավորվեն կարողությունները՝ թե՛ որպես պատվիրատու, թե՛ որպես կապալառու»,-ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը:




Լրահոս