
ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Միխայլովը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշումը դեռ վերջնական չէ:
«Մեր խմբակցությունը դեռ քննարկումների մեջ է Սահմանադրական դատարանի հետ կապված: Ժամանակը ցույց կտա ընթացքը»,- ասաց պատգամավորը:
Արսեն Միխայլովի խոսքով՝ ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում:
Լիդա Եղիազարյան