Առաջիկայում Ազգային ժողովում սկսվելու են 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ ներկայացրել էր, թե ինչ աշխատանքներ են արվելու Սեւանա լճի հետ կապված: Իսկ այսօր կներկայացնենք 2020 թվականին առողջապահության ոլորտում սպասվող ծրագրերն ու հիմնական ուղղությունները:
Ըստ այդմ, 2020 թվականին վեց նպատակային ծրագիր է առկա՝ բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը, բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը, սոցիալական եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը, մոր եւ մանկան առողջության պահպանման ապահովումը, բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովումը, օժանդակ հարակից ծառայությունների ապահովումը։
Օրինակ` ծրագրերից մեկով, որը վերաբերում է սոցիալական եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնությանը, իրմեջ ներառում է սոցիալական եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, պացիենտների բուժօգնության կազմակերպումը եւշարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի եւ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Ընդ որում, սոցիալական եւ հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են՝ վարակիչ հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, մանրէային և վիրուսային այլ հիվանդություններ), սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, նյարդային համակարգի հիվանդություններ, աչքի հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, չարորակ նորագոյացություններ եւ այլն:
Իսկ այժմ ներկայացնենք մի քանի թվային տվյալներ. Բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովման 2020 թվականի պետական նպատակային ծրագիրն իրմեջ ներառում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ՝ 26 մլրդ 592 մլն 563 հազար դրամ, շարունակական հսկողություն պահանջող եւ առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ՝ 150 մլն դրամ,ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում՝ 305 մլն 126 հազար դրամ, կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ ծրագրի համար՝ 11 մլն 168 հազար դրամ եւ շտապ բժշկական օգնության ծառայությունների համար՝ 4 մլրդ 292 մլն դրամ:
11 մլրդ դրամից ավել գումար նախատեսված է երեխաների համար: Առհասարակ, հաջորդ տարվա բյուջեում մեծ տեղ են զբաղեցնում մոր եւ մանկան առողջության հետկապված հարցերը:
Ըստ այդմ, պետք է հաջորդ տարվա համար մեծացնել երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաեւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության եւ հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը, ապա նաեւ անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության եւ վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը:
2020 թվականի բյուջեով կշարունակվի մինչեւ 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում` ներառյալ, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկներիկողմիցմինչեւ 18 տարեկան երեխաների զարգացման եւ առողջության հսկողություննու բուժօգնության իրականացումը:
Մանկաբարձական բժշկական օգնության ծառայությունների համար նախատեսված է 7 մլրդ 548 մլն 418 հազար դրամ, անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների համար` 917 մլն դրամ, բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկենտոնուրիայի, լսողության (անհասների ռետինոպաթիա) խանգարումների, կոնքազդրային դիսպլազիայի վաղ հայտնաբերման նպատակով նորածնային սքրինգի անցկացման համար` 368 մլն դրամ, իսկմտավոր, հոգեկան (վարքագծային). լսողական, ֆիզիկական (շարժողական) եւ զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման եւ վերականգնողական բուժման ծառայությունների համար` 400 մլն դրամ:
Նաիրա Հովհաննիսյան