Կադրային փոփոխություններն ու դատախազների խոսակցությունները. որն է Արթուր Դավթյանի նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխություններ են սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություների համաձայն` կատարվող փոփոխությունները բավականին խորը արմատներ ունեն:

Մասնավորապես, նախ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով` Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 10-ի հրամանով`Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը փոխադրվել եւ նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով` Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Գրիգորյանը փոխադրվել եւ նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով` Երեւան քաղաքի Ավան եւՆորՆորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Մարտիրոսյանը փոխադրվել եւ նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ:

Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության` սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները այսքանով չեն ավարտվի, եւ մեզ հասած տեղեկություններով` պաշտոններից կազատվեն Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը եւ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Դավիթ Վեքիլյանը:

Ու մինչ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջնշվում է, թե կատարվող փոփոխությունները պարզապես կադրային փոփոխություններ են, ՀՀ գլխավոր դատախազությունում, մասնավորապես` դատախազների շրջանում տարածված խոսակցություների համաձայն` այս փոփոխությունները բավականին խորը արմատներ ունեն:

Մերտեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրականում այս փոփոխությունները իրականացնում է մեկ նպատակով. վերջինիս`նոր նշանակումներ կատարած անձինք իրեն հավատարիմ մարդիկ են, եւ վերոնշյալ պաշտոնյաներին ազատելով, այլ պաշտոնին տեղափոխելով եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ կատարելով` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրեն վստահելի մարդկանց է բերում:

Իսկ ինչո՞ւ հենց վերոնշյալ վարչական շրջանի եւ մարզային դատախազները ազատվեցին կամ տեղափոխվեցին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններունի, որ ազատված պաշտոնատար անձինք նախկին իշխանություների ժանանակ նշանակված դատախազներ էին, եւ ահա այդ պատճառով է, որ նրանք փոխարինվում են նորերով:

«Ժողովուրդ» օրաթերթը դատախազների շրջանում տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու նպատակով դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կադրային փոփոխությունների մեծ մասի արդյունքում տեղի են ունեցել փոխադրումներ հավասարազոր պաշտոնների մակարդակում կամ պաշտոնեական առաջխաղացումներ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի նախկին դատախազը նշանակվել է հավասարազոր` ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի պաշտոնում: Իսկ Ձեր կողմից նշված Լոռու մարզի դատախազի տեղակալը, ինչպես նաեւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալը պաշտոնեական առաջխաղացմամբ նշանակվել են մարզերի դատախազներ:

Ինչ վերաբերում է Վայոց ձորի մարզի դատախազին, ապա նա աշխատանքից ազատվել է` անձնական դիմումի հիման վրա, թոշակի անցնելու կապակցությամբ: Իրականացվող կադրային փոփոխություններում որեւէ քաղաքական ենթատեքստ լինել չի կարող: Նախ`դատախազներից յուրաքանչյուրի կարիերային զարգացումները պայմանավորվում են բացառապես նրանց աշխատանքի արդյունքներով:

Երկրորդ` դատախազությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխությունները սկսել են ավելի վաղուց, դրանց մասին պատշաճ տեղեկացվել է, եւ այդ փոփոխություններն իրենց ընդհանրության մեջ հետապնդում եւ հետապնդելու են բացառապես մեկ նպատակ` հնարավորինս բարձրացնել ինչպես ողջ դատախազության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների արդյունավետությունը»:

Քնար Մանուկյան




Լրահոս