ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչն էր Գեղանիստում աղմկահարույց սպանության պատճառը. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղանիստ գյուղում կատարված սպանությունից: հոկտեմբերի 11-ին` ժամը 23:17-ին, Արարատի մարզի Գեղանիստից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել էր:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Գեղանիստի` 1985թ. ծնված բնակիչը, ինքնակամ ներկայացել է իրավապահներին հանցագործության գործիք հանդիսացող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի որսորդական ողորկափող հրացանով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սամվել Կարապետյանը գումար է պարտք եղել Արսեն Համբարձումյանին:

Ա. Համբարձումյանը մեքենայով գնացել, նրանից պահանջել է այն, Ս. Կարապետյանը, սակայն, ասել է, թե գումար չունի. երբ ունենա, կտա: Այդ խոսակցությունից հետո Ա. Համբարձումյանը իրմեքենայից հանել է զենքը եւ կրակել է Կարապետյանի վրա: Ի դեպ, նշենք, որ դեպքին շատ ականատեսներ են եղել:




Լրահոս