Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 5-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց և հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 9-ին վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու դեռևս գտնվում է հիվանդանոցում ու չի կարող ներկայանալ նիստերին և գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանին դատարանը թույլ է տվել բացակայել երկրից հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը, նիստը հետաձգվում է: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ:




Լրահոս