Սկանդալային նշանակումներ Ոստիկանության համակարգում: Աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ են վերադառնում համակարգ:
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Աղգաշյանը: Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գեւորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետե:
ՀՀ Արագածոտնի մարզային վարչության նախկին պետԼեւոն Յազիչյանը հոկտեմբերի 8-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից եւ անցել թոշակի: Սյունիքի նախկին ոստիկանապետ Արշավիր Գեւորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1,5 ամիս էր, ինչ ոստիկանության Սյունիքի մարզը վարչության պետ չունի: Ավելին` մարզում տարածված լուրերի համաձայն` Սիսիանը, Կապանը նույնպես ոստիկանապետեր չունեն: Բանն այն է, որ վերոնշյալ բաժնի պաշտոնյաները կադրերի ռեզերվ էին գնացել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, եւ շուրջ 1,5 ամիս է, ինչ ոստիկանապետեր չէին նշանակել:
Արդյունքում մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետմտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ:
Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն էր: Եվ, ահա, երեկմեր հրապարակած տեղեկությունը ոստիկանությունը պաշտոնապես հաստատեց: Ստացվում է, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե`ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց:
Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը: 2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իրտեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ, ահա, ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահների հանցագործությանմասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է: Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ, ահա, հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ:
Նկատենք, որ ոստիկանությունում սկանդալային նշանակումներն այստեղ չեն ավարտվում: Դեռեւս 2016 թվականին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը ոստիկանության կենտրոնական շենքում կոլեգիայի նիստ էր հրավիրել: Նիստը խաղաղ չէր անցել, եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ էր արել Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանին:Վ. Գասպարյանն, ի դեպ, Թալինի ոստիկանապետին պաշտոնանկ է արել եւ դահլիճից դուրս հրավիրել սպային ոչ վայել պահվածքի համար:Իսկի՞նչ«ոչ վայել պահվածքի» մասին էր խոսքը : Մեզ հայտնի դարձավ, որ Թալինի ոստիկանապետ Գեւորգ Պողոսյանին ազատել էին այն բանի համար, որ նա հետախուզման մեջ գտնվող անձի հարազատներից մեկի հետ ինչ-ինչ կապերի մեջ էր եղել:
Եվ, ահա, այսօր Պողոսյանը վերադարձելէ համակարգ եւ նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ:
Քնար Մանուկյան