Սիրիայի քրդական ուժերը հրետակոծել են թուրք զինվորների դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կողմից քուրդ զինյալների դեմ Սիրիայի տարածքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստ է կրել։

Սիրիայի քրդական ուժերի հրետակոծության հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ի պատասխան քրդերի հարձակման` Թուրքիայի զինված ուժերի պատասխան գործողությունների հետևանքով սպանվել է 15 քուրդ զինյալ։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9ին։




Լրահոս