
Եվրոպայի 2020 թվականի առաջնեւթյան նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը դրսում 0:3 հաշվով զիջեց Ֆինլանդիային:
Ֆինների կազմում դուբլ ձեւակերպեց Տեմու Պուկին (61‘,88‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Յենսենը (31‘):
Այս խաղից հետո J խմբի մրցաշարային աղյուաակը ստացավ հետեւյալ տեսքը`
1.Իտալիա – 21 (միավոր)
2.Ֆինլանդիա – 15
3.ՀԱՅԱՍՏԱՆ – 10
4.Բոսնիա եւ Հերցեգովինա – 10
5.Հունաստան – 5
6.Լիխտեյնշտեյն – 2
ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլում մեր ընտրանին վերջին երկու հանդիպումներում կմրցի Հունաստանի եւ Իտալիայի հավաքականների դեմ:
Հունաստանի դեմ խաղը կկայանա նոյեմբերի 14-ին Երեւանում, իսկ Իտալիայի դեմ հանդիպումը ` նոյեմբերի 18-ին Պալերմոյում:
Էդմոն Մարտիրոսյան