Չառաջադրվելու խոստումից հրաժարվեց և հրաժարական տվեց. Բակո Սահակյանը մատնացույց է արել Սերժ Սարգսյանի օրինակը․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր է, ինչ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ Արցախում է։ Չնայած տեղեկություններին, որ Ազատիչն ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի քաղաքական վերնախավի հետ, իսկ Բակո Սահակյանն էլ երբեմն նրա զբոսանքների ուղեկիցն է, Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հետաքրքրություններ առայժմ չի ցուցաբերում․ «Պասիվ հանգստի մեջ է, իսկ Ձեր ասած՝ վերնախավի ներկայացուցիչների հետ միշտ է ընկերական հանդիպումներ ունեցել»։

Արցախի նախագահական ընտրություններում ունի՞ նախընտրած թեկնածու։ «Դեռ չի խոսում այդ մասին»։

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ Արցախի ներկա եւ Հայաստանի նախկին իշխանությունները ցանկանում են Արշավիր Ղարամյանին տեսնել նախագահի պաշտոնում, բայց վերջինս կամուկացի մեջ է։ Ավելին՝ ոմանք սկսել են համոզել Բակո Սահակյանին, որ նորմալ թեկնածու չկա, ինքն առաջադրվի։ Բայց Բակո Սահակյանը մատնացույց է արել Սերժ Սարգսյանի օրինակը, ով իր չառաջադրվելու խոստումից հրաժարվեց եւ հրաժարական տվեց։ Մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը 2 օրից կվերադառնա Հայաստան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս