Կփորձենք լավ ավարտել ցիկլը. Արմեն Գյուլբուդաղյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլի J խմբի Ֆինլանդիա – Հայաստան (3:0) խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը.

«Առաջին կեսում կարողացանք գոլային պահեր ստեղծել: Մրցակիցը վտանգավոր էր հակագրոհում: Նրանք իրացրին 4-5 անկյունային որոնցից մեկն ավարտվեց գոլով: Երկրորդ կեսում սկսեցինք բաց ֆուտբոլ խաղալ, առաջ գնացինք եւ հակագրոհի արդյունքում բաց թողեցինք երկրորդ գոլը: Դրանից հետո կորցրինք խաղային կարգապահությունը: Կատարեցինք փոփոխություններ խաղը արագացնելու համար: Էդգար Բաբայանն ու Արաս Օզբիլիսը պետք է թարմացնեին խաղը, բայց չստացվեց:

Կամոն մեր թիմի ոգին է, Կառլենը մեր կայուն խաղավողներից է ով ունի բնավորություն, իսկ Հենոն մեր տարբերություն ստեղծողն է, ում պակասը երեւում էր թե հանդերձարանում թե խաղադաշտում: Իհարկե կար փոփոխություն սեպտեմբերյան խաղերի համեմատ:

Մյուս երկու խաղում դուրս ենք գալու խաղադաշտ եւ փորձելու ենք հաղթել: Պետք է փորձենք լավ ավարտել ցիկլը:

Ֆինլանդիան մեզնից լավն էր միայն երկրորդ գոլից հետո, բայց առաջին կեսում հավասար պայքար էր: Ինչպես նշեցի, կորցրինք խաղային կարգապահությունը, իսկ Ֆինլանդիան ունի ուժեղ հարձակվող ով օգտվեց դրանից»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Երեւանում կմրցի Հունաստանի հետ, իսկ նոյեմբերի 18-ին Պալերմոյում` Իտալիայի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս