
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Կարապետյանը հայտնում է, որ առավոտյան 5-ից ԲԿ-ում գտնվող 25 ամյա ոստիկանի վիճակը բավարար է: Նա քայլում է:
«Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու նրա` չնկարահանվելու խնդրանքին: Բուժող բժիշկն ասաց, որ 2 կամ 3 օրից դուրս կգրվի: Նրան քիչ առաջ այցելել էր ոստիկանապետը»,- հավելել է Կարապետյանը: