Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մեկն անչափահաս է. նրանք այս պահին ինքնախոստովանական ցուցմունք են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը հայտնի է: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թվականներին: Եղբայրները ձերբակալվել են: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանցից մեկի անունը Սամվել է, մյուսինը՝ Հրաչյա: Այս պահին, մեր տեղեկություններով, եղբայրները ինքնախոստովանական ցուցմունք են տալիս՝ ներկայացելով դեպքի հանգամանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գիշեր՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։

Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




Լրահոս