ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիգեն Սարգսյանի մասով քրեական գործը տանում-բերում են. ինչ է կատարվում իրավապահ մարմիններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը պատուհաս է դարձել իրավապահ մարմինների համար: Նախաքննական մարմինները մեկը մյուսի նկատմամբ ցանկանում են ցույց տալ իրենց առավելությունները, իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, ընկել են կռվախնձորի մեջ:

Կոմիտեն հայտնեց ու ուղարկեց

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելուդեպքիառթիվՀՀքրեականօրենսգրքի 308-րդհոդվածի 1-ինմասովեւ 309-րդհոդվածի 1-ինմասովնախատեսվածհանցագործություններիհատկանիշներովհարուցվածքրեականգործովձեռնարկված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Եվ, ահա, կոմիտեն, նկատի ունենալով, որ դատական իշխանության մարմինների, ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների դեպքերով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Սակայն այս հրապարակումից մեկ շաբաթ անց իրավիճակ փոխվեց:

Հետ վերադարձրին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ուղարկվել էր դատախազություն:

ՀՔԾ-ից հայտնել էինք, որ քրեական գործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն`գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով:

Իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից էլ հայտնել էին, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը`քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, վերացվել է եւ մի շարք անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Ասել է թե`ստեղծվել էր մի իրավիճակ, որ քրեական գործը գերատեսչությունները իրար վրա են գցում: Քննչական կոմիտեն ի սկզբանե գրել էր, որ պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների դեպքերով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները, ուստի նախաքննությունը շարունակելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: Ստացվում է, որկոմիտեն ուղարկում է դատախազությունը, իսկ գործըհսկող դատախազ էլ, ուսումնասիրելով գործը, այն ըստ ենթակայության ուղարկում է ՀՔԾ: Հիմա ինչո՞ւ այնպես ստացվեց, որ գործը հետ ուղարկվեց կրկին Քննչական կոմիտե:

Թույլ ապացույցներ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրականում պաշտպանության նախկին նախարարի գործողությունների մասով դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կրկին կոմիտե ուղարկելը խորը արմատներ ունի: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն` ՀՔԾ-ն, երբ դատախազությունից ստանում է քրեական գործը, հայտնում է, որ թույլ ապացույցներով քրեական գործ է, ու ինքը չի պատրաստվում քննի, թող ուղարկեն հետ կոմիտե:

Եվ, ահա, գործը հսկող դատախազն էլ քրեական գործը հետ է ուղարկում Քննչական կոմիտե: Այստեղ հարց է առաջանում` միթե գործը հսկող դատախազը չէր տեսել, որ պաշտպանության նախկին նախարարի կատարած գործողությունների առթիվ քրեական գործով մի շարք անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն կար: Ստացվում է, որ իրավապահ մարմիններում մրցավազքէ սկսվել, մի մարմինը չի պատրաստվում քննելմյուսի հարուցածը, իսկ, ահա, դատախազներն էլ դարձել են տանող-բերողը:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե տեղեկությունը պարզելու համար, որտեղից ի պատասխան` հայտնեցին, որ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ ՀՀ քննչական կոմիտեն ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ քրեական գործով բավարար ապացույցներ ձեռք բերելու համար:

Քնար Մանուկյան




Լրահոս