Մի քանի ամիս առաջ քննադատել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Մի քանի ամիս առաջ քննադատել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե Շիրակ, այլ Զվարթնոց օդանավակայանից և առաջարկել այնպես անել, որ թռիչքները կազմակերպվեն Գյումրուց։

Առավոտյան տեղեկացանք, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրու օդանավակայանից՝ Մեմմինգեն՝ միջինում €35-ով:

Ողջունում եմ կառավարության այս որոշումն ու նվաճումը Ryanair-ի թռիչքները նաև Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով  Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ  է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան:




Լրահոս