Armenian text to speach

Արփինե Հովհաննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին խոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի եւ կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է, եւ հիմա նրանք առանձին են իրավաբանական գործունեություն իրականացնում:

Մասնավորապես՝ Հարությունյանը ժամը 1500 դոլար վարձավճարով իրավաբանական խորհրդատվություն է մատուցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որն այս պահին զբաղված է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը լուծարելով:

Ստացվում է, որ Հարությունյանը ներկայացնում է օտարերկրյա ընկերության շահերն ընդդեմ Հայաստանի կառավարության, եւ հաղթելու դեպքում էլ իր իրավաբանական ծառայությունները պետք է վճարվեն Հայաստանի բյուջեից»:

Մանրամասները՝՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս