ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալավերդու բժշկական կենտրոնում կրքերը չեն հանդարտվում. աղմկահարույց բացահայտումներ տնօրենի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալավերդու բժշկական կենտրոնում մթնոլորտը շարունակվում է լարված մնալ: Տնօրենի՝ հոկտեմբերի 8-ին կայացած ընտրության մասին բժշկական կենտրոնի աշխատողները վախենում են բարձրաձայն խոսել:

Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզպետարանում տեղի է ունեցել «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել բժշկական կենտրոնի գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ և Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գևորգ Ազարյանը, Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի քիթ, կոկորդ, ականջաբան Անուշ Իսպիրյանը և «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:

Սակայն Բժշկական կենտրոնի տնօրեն է ընտրվել գործող տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Ստեփան Մոսինյանը վերջին 11 տարիներին ղեկավարել է Ալավերդու բժշկական կենտրոնը: ArmLur.am-ի հետ զրույցի Ս. Մոսինյանն ասաց, որ Հայաստանի ոչ մի առողջապահական կառույց, վերջին 10 տարիներին, չի կարող իր ղեկավարած Ալավերդու բժշկական կենտրոնի ձեռքբերումներն ունենալ:

Ըստ նրա՝ այսօր «Ալավերդի» բժշկական կենտրոնը Հայաստանի լավագույն կենտրոններից մեկն է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս