ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սանիթեք»-ին տանում են հարկադիր սնանկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել` «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով: Հայցը ներկայացրել է «Մոսէսքո» ՍՊԸ-ն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտք է 500 հազար դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբվերի 3-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ միակողմանի ամբողջությամբ լուծարում «Սանիթեք» ընկերություններիհետ կնքած պայմանագիրը, իսկ օրեր առաջ «Սանիթեք» ընկերության հիմնադիր Նիկոլաս Թավիլը հայտարարեց, որ արբիտրաժային միջազգային դատարան է դիմելու, եւ այդ մասին ծանուցել է ՀՀ կառավարությանը:

Ի դեպ, մեր հրապարակումից հետո «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով փաստը: Ըստ ընկերության պարզաբանման՝ պարտքը «Մոսէսքո» ՍՊԸ-ին կազմում է ոչ թե 500 հազար դրամ, այլ 14 միլիոն:

Տարօրինակ է, որ «Սանիթեքը» հերքում է անհերքելին, ավելին՝ ներկայացնելով պարտքի ավելի խոշոր չափեր:

«Ժողովուրդ» օրաթերթն իր ձեռքի տակ ունի բազմաթիվ փաստեր թե՛ պարտքի, թե դատական հայցի մասին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս