ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է «զոն նայողը» դատի տվել «Արմավիր» ՔԿՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարանից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» եւ դեռ ավելին`ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի` արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:

Վերջինս պահանջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավարության 14.03.2017թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի: Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Պարզվում է` քրեակատարողական այս հիմնարկի կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների եւ այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով, ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետեւ խաբեությամբ հափշտակել են գույքը:

Նշենք, որ դատապարտյալի հայրը` Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում:




Լրահոս