Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի մի մասում տարածքի վարձակալական հիմունքներով նախկինում հագուստի սպասասրահ էր գործում: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար, գործարար Հայկանուշ Բեգլարյանը, ավտոկայարանի մնացած` ավելի մեծ մակերեսով տարածքը նորոգելով, այնտեղ հագուստի խանութ է բացել։
Հագուստի երկու խանութների մեջտեղում1 մետր 70 սանտիմետր ճակատով եւ 3,8 մետր երկարությամբ փոքրիկ սպասրահ է ստեղծվել: Նոյեմբերյանի ավտոկայարանում սպասասրահ վերագործարկելու համար պայքարող նոյեմբերյանցի ակտիվիստ Սուրեն Անանյանը ասել է. «Փաստորեն Նոյեմբերյանի (ճագարաբուն) ավտոկայանի սպասասրահը դեկորատիվ դեր է տանում: Սա անթույլատրելի է»: Նոյեմբերյանի ավտոկայարանի փոքրիկ սպասասրահի դռան բանալին միջգյուղային երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսների վարորդների մոտ է, սպասասրահի դուռը մշտապես կողպված է լինում, դրանից ուղեւորները չեն օգտվում, այսինքն` սպասասրահը չի ծառայում իր նպատակային նշանակությանը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ