
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն:
Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս: