![](https://armlur.am/wp-content/uploads/2019/10/690x390cc_ank_17_10_2019_suriye_insan_haklari_gozlemevi_aciklama.jpg)
«Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական խումբը» արձանագրել է, որ երկրի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմագործողության պատճառով արդեն ավելի քան 300․000 մարդ հարկադրաբար լքել է իր տունը. գրում է ermenihaber-ը:
Լոնդոնում տեղակայված դիտորդական խմբի տվյալներով՝ մեծ թվով մարդիկ են հեռացել իրենց տներից հատկապես Թել Աբյադ, Քոբանի և Հասակե շրջաններից։
Աղբյուրի համաձայն՝ տեղահանվածների մի մասը տեղափոխվել է համեմատաբար ավելի ապահով վայրերում բնակվող իրենց հարազատների մոտ։ Շուրջ 40 դպրոց վերածվել է ապաստարանի, որտեղ պատսպարվել են մեծաթիվ մարդիկ: