![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/151201180749-levon-aronian-super-169.jpg)
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» միջազգային մրցաշարի 7-րդ տուրում հաղթել է չինացի Վանգ Հաոյին և դարձել առաջատարներից մեկը։ Այժմ Լևոն Արոնյանն ու ամերիկացի Ֆաբիանո Կարաունան 5.5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիանները:
Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ են տոնել, Կարեն Մովսիսյանը պարտվել է: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր: