Պաշտոնից ազատված փոխնախարարի հորը մեղադրանք է առաջադրվել. անսպասելի որոշման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի ազատել է աշխատանքից, եւ վերջինիս ազատման մասով մի շարք վարկածներ առաջ քաշվեցին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փոխնախարարի ազատումից օրեր առաջ վերջինիս հորը ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել:

Վարկած առաջին

Փոխնախարարի ազատումից հետո առաջ քաշվեցին վարկածներ: Վարկածներից մեկով փոխնախարար Հարությունյանը խորհրդարանում բախումներ էր ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ. փոխնախարարն իրեն ոչ վայելուչ էր պահել Ազգային ժողովի նկատմամբ, ինչի առիթով Արարատ Միրզոյանը, դիմելով փոխնախարարին, ասել էր. «Կառաջարկեի այսուհետ քիչ փորձել Ազգային ժողովին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել. թող գործադիրն իր աշխատանքն անի, իսկ Ազգային ժողովը կպատկերացնի` ոնց ինքը աշխատի»:
Եւ հիմա տեսակետ է շրջանառվում այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «զոհաբերեց» փոխնախարարին, որպեսզի հնարավորություն ունենա իր հարաբերություններն Ազգային Ժողովի հետ կարգավորել:

Վարկած երկրորդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որՀովհաննես Հարությունյանի հայրը Ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալված գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Իհարկե, մեկնաբանության համար դիմել էինքանձամբ Հովհաննես Հարությունյանին, որը հրաժարվել էր պատասխանել: Թե որքանով կարող էր Հովհաննիսյանի հեռանալը կապ ունենար իր հայրիկի` իրավապահների տեսադաշտում հայտնվելու հետ, դժվար է ասել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին փոխնախարարիհորմասնակցությամբ քննվողքրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել:

Հայտնի հայրիկին մեղադրանք են առաջադրել

Պարզվում է`փոխնախարարի հայրը «ՀԱՏՄ» (Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում) ընկերության տնօրեն Ավետիք Հարությունյաննէ: Ընկերությունը 1999 թվականից տնօրինվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից: Եվ մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչ փոխնախարարին աշխատանքից ազատելը ԱԱԾ-ն վերջինիս հորը մեղադրանք է առաջադրել, սակայն խափանման միջոցը կալանավորում չիընտրվել, եւ ներկայումս Ավետիք Հարությունյանը ազատության մեջ է: Իսկ ի՞նչ է կատարվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով հարուցված քրեական գործով:

Այսպիսով, օրերս կրկին կալանավորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, եւ արդեն մեկ շաբաթից ավելի է` կալանքի տակ է: Բանն այն է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել` մանրամասնելով, որ Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը` Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, փոփոխվել, լրացվել եւ կրկին մեղադրանք է առաջադրվել Քրօր․ 214-րդհոդվածի 1-ինմասով, 179-րդհոդվածի 3-րդմասի 1-ինկետով (Յուրացնելը կամ վատնելը)եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը):

Հետաքրքրականն այն է, որ, ըստ ԱԱԾ-ի, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենիհետ` 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր`ԱրցախիՀանրապետությանԱսկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի եւ Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149մլն 474հազար 540ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքըչի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր`նյութագիտականարժեքներիհանձնման-ընդունմանակտեր:

Չնայած նրան, որ ԱԱԾ-ն չէրգաղտնազերծել ընկերության անունը` մեզ հաջողվեց պարզել, որընկերությունը,ոչ ավել,ոչ պակաս, ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանի հորը՝ Ավետիք Հարությունյանին պատկանող «Հայ-Ամերիկյան տնաշինական միավորում»-ն է: Եվ, ահա, այս քրեական գործի շրջանակներումյուրացված 149 միլիոն 474 հազար 540 դրամի համար էլ ԱԱԾ-ն առողջապահության նախկին փոխնախարարի հորը մեղադրանք է առաջադրել յուրացման եւ մի շարք այլ հոդվածներով:

Նշենք, որ Արա Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել էր. «Որեւէ կերպ չի հիմնավորվել, որ Արա Վարդանյանը որեւէ կերպ առնչություն ունի այդ գործարքների հետ, այսինքն`եթեմատակարարումտեղիչիունեցել, ապա հիմնավորված չէ, որԱրա Վարդանյանն առնչություն ունի դրա հետ»։

Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. փոխնախարարի հայրը ազատության մեջ է, իսկ, ահա, Արա Վարդանյանը` կալանքի տակ:

Քնար Մանուկյան




Լրահոս