Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում են.

Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ից: Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։




Լրահոս